Շոկային տեղեկություն. այն ինչ ֆիքսել է քաղաքացիներից մեկը Գյումրիում Նիկոլ Փաշինյանի վրա հարձակված կնոջ ձեռքին ԿՑՆՑԻ ԲՈԼՈՐԻԴ. – 1in HAYER

Շոկային տեղեկություն. այն ինչ ֆիքսել է քաղաքացիներից մեկը Գյումրիում Նիկոլ Փաշինյանի վրա հարձակված կնոջ ձեռքին ԿՑՆՑԻ ԲՈԼՈՐԻԴ.

ՍԱԴՐԻՉՆԵՐՆ ՈՒ… ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Որ օգոստոսի 11-ին Գյումրիի միջադեպը հրահրված էր, չեմ կասկածում: Այդ կինը, որ Փաշինյանին անվայելուչ խոսքեր էր ասում, նորմա՞լ վիճակում է եղել, կամ հրահրողներից գումա՞ր է վերցրել, դա էլ չգիտեմ ու չեմ պնդում, բայց որ դա դրդված գործ է, դա փաստ է:

Բացառում եմ, թե այդ կինը (ներողություն) գժի դիպլոմ է ունեցել, որովհետև նա իր հեռախոսը միացրած էր պահում, նշանակում է նա պիտի գնար ու հաշվետու լիներ նրանց, ովքեր իրեն ուղարկել էին այդ շոուն սարքելու համար:

Դա անփառունակ նախորդների սովորական ձեռագիրն է. այդպես էին վարվում ընտրությունները կեղծելիս, ստիպում էին լուսանկարել իր դրած պտիչկան, որ դրա հիման վրա գումար տան: Իրենց դեմքը կորցրած դրա նմանները մի քանի դրամ աշխատելու համար պատրաստ են անգամ հրապարակավ վիրավորել Նոր Երկրի Նոր Առաջնորդին:

Այդ սադրանքն այնքան հասկանալի է, որքան Իջևանում անտառ կտրողների բողոքը: Նախկին իշխանավորներ կոչված այդ տականքները (ներողություն խնդրեմ իմ ընկերներից, ուրիշ ավելի նուրբ մակդիր չգտա) սովոր են ամեն ավանտյուրայի և ստախոսության: Ինչու՞ եմ ստախոսությունն էլ շեշտում, որովհետև 2008-ի նախամարտյան օրերին կիլոմետրերով ձգվող զինվորականների շարասյուն է Արցախից Երևան գալիս:

Սահմանը թուլացնելու գնով երեք հարյուր զինվորական են բերել Արցախից ու ստորաբար ասում են՝ Ղարաբաղից զորք չի եկել: Այդ զինվորականներին պահում են կառավարության շենքի նկուղում՝ տպարանի տարածքում, իսկ այդ կառավարության ժողովրդին ատելի ղեկավար սեռժը իբր ոչ տեսել է, ոչ էլ դրանց հանդիպել: Հետո, երբ արդեն հնարավոր չէր դա թաքցնել, հորինեցին, թե իբր այդ զինված խումբը, դիպուկահարներն էլ հետը, եկել են, որ Երևանում պաշտպանեն ինչ-որ կարևոր օբյեկտ:

loading...

Ողբամ ձեզ, խաբեբաներ:
Որտեղ սուտը, այնտեղ էլ ավանտյուրան, որը նախկին իշխանիկների փեշակն է դարձել:
Որ նախկին իշխանավորները շարունակել ու շարունակելու են Փաշինյանին վարկաբեկելու գործողությունները, կասկածից վեր է: Բայց այստեղ ինձ անհանգստացնողն ավելի շուտ և ավելի շատ Փաշինյանի անվտանգության խնդիրն է:

Ճիշտ է, ես առանձնակի համակրանք և վստահություն ունեմ Փաշինյանի անվտանգության ծառայության տղաների հանդեպ, բայց այս պարագայում ինձ անհանգստացնողն այն է, որ Փաշինյանը ժողովրդի շրջանում չափազանց ազատ է պահում իրեն: Աստված մի արասցե, թե գյումրեցի այն կնոջ փոխարեն մեկ այլ վայրում, մեկ այլ իրավիճակում հայտնվի մեկ ուրիշը, որ չի բավարարվի միայն նախատինքներ տեղալով:

Որ նախկին ԱԲԻԺՆԻԿ-ները պիտի գոռան, բարբաջեն, պիտի հոխորտան, որ պիտի ստերով իրենց չարագործությունները ծածկեն, որ պիտի դավեր նյութեն ու մեդիա դաշտը ողողեն Փաշինյանի դեմ թույնով ու լկտի հայհոյանքներով, դա նույնիսկ ինչ-որ տեղ հասկանալի է, չէ՞ որ զրկվե՜լ են պաշտոններից, թալանելու հնարավորությունից ու պիտի վնգստան սոված ու լքված շան վնգստոցով:

Բայց ինձ անհանգստացնող այլ բան էլ կա. ինչու՞ պիտի երբեմն դժգոհություններ լինեն ժողովրդի կողմից, այն ժողովրդի, որ հավատաց ու ձեռքերի վրա իշխանության բերեց Փաշինյանին: Գուցե Փաշինյանն այս մեկ ու կես տարվա մեջ դեռ շատ բան չի՞ հասցնում անել: Ստոպ, Ալիս, իսկ ու՞ր են Փաշինյանի հետ իշխանության եկածները: Խոսքը նրանց մասին չէ, ովքեր իսկապես աշխատում են, ում գործունեությունը երևում է: Բայց մի շատ ստվար խումբ շատ արագ, շատ շուտ «ձևակերպեց» իր քաղաքական հանգստյան արձակուրդը, որին այս պարագայում կոչենք անհոգություն:

Զարմացա՞ն, մոոլորվեցի՞ն ջահելներից շատերը: Ավաղ, այդպես է: Ավելի կոշտ արտահայտվել չեմ ուզում, պարզապես Փաշինյանն է մեղքս գալիս: Այն տպավորությունն է, թե բացի մի քանի կառույցների ղեկավարներից, Փաշինյանը մնացած բոլորի գործերն ու հոգսերն իր ուսերին է վերցրել:

Սթսափվե՛ք, ընկեր հեղափոխականներ, ձեր հանդարտ պահվածքը խոցելի է, և դրանից չափազանց արագ ու աֆերիստորեն օգտվում են տապալվածները: Չե”ք տեսնում, որ դրանք արդեն ոտքի են կանգնում, վրաների փոշիները մաքրում են, Փաշինյանին օրն ի բուն սուտ մեղադրանքներով վիրավորելով դիվիտենտներ են շահում: Կարծում եք քի՞չ կան մարդիկ, որոնք շլանում են հակառակորդից իրենց երեսին շպրտած դոլարներից ու հավաքվում են էն քոչոի ու սեռժի շուրջն ու դառնում նրանց գովաբանող սազանդարը:

Ժողովուրդը հույսեր է կապել ձեզ հետ, հանկարծ որ հիասթափվեց, հանկարծ որ ափսոսաց հեղափոխության օրերի իր անքուն գիշերներն ու անհանգստությունը, հանկարծ որ իր ուրախությունը ժամանակավրեպ համարեց, վայը տանելու է ձեզ: Ի՞նչ եք անելու: Ձեր պասիվ պահվածքով դուք ավելի խոցելի եք, քան Փաշինյանի իրական թշնամիները: Սթափվեք, խնդրում եմ, տեր կանգնեք հեղափոխությանը, որ ձեր հաղթանակը չէր դառնա, եթե ժողովրդի հաղթանակը չլիներ:

Մի՛ փորձեք կորցնել ժողովրդի հավատը՝ հավատի կորուստը շատ վտանգավոր է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ մեծ հավատով, ձեզ էլ հավատալ փորձող՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Share this:

2,812 Views